211652_close_icon
views-count48392 դիտում article-date 16:51 10-05-2018

Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»: Էդուարդ Աղաջանյանի կենսագրությունը Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։ 2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։ 2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։ 2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։ 2014 -2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։

Նմանատիպ նյութեր