211652_close_icon
views-count36166 դիտում article-date 19:55 12-05-2018

Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար. ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ և նախարարներ նշանակելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում: Նախագահի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասված է հրամանագրում Արմեն Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանագրվ Արտակ Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: « Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,-ասված է հրամանագրում: ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում: ՀՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար»,-ասված է նախագահի համապատասխան հրամանագրում: Սպորտի և երիտասարդության նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Լևոն ՎԱՀՐԱԴՅԱՆԻՆ նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում: ՀՀ Նախագահի ստորագրած հրամանագրով Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը: « Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասված է հրամանագրում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար»,-ասված է հրամանագրում: Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության150-րդ հոդվածի. Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել մշակույթի նախարար»,-ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,-ասված է հրամանագրում: Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել բնապահպանության նախարար»,-ասված է հրամանագրում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության150-րդ հոդվածի. Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,-ասված է հրամանագրում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր