26829 դիտում
11:40 13-05-2018
Երևանում 62–ամյա վարորդը Dodge-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը եղբայրներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Ալեքսան Ավետիսյանը Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց իր վարած Dodge մակնիշի 32 ՍԼ 322 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նաիրի Զարյան փողոցի բնակիչներ, 18-ամյա Զաքար Զաքարյանին, 17-ամյա Դերենիկ Զաքարյանին և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 18-ամյա Էդիկ Աղաջանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 և օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել հիվանդանոցներ: 18-ամյա Է. Աղաջանյանը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, իսկ Դ. և Զ. Զաքարյանները՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները փողոցոը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, իսկ Դ. և Զ. Զաքարյանները հարազատ եղբայրներ են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34741 դիտում
11:10 02-02-2025
Շիրակի մարզում թալանել են Արթիկի գլխավոր պանրագործարանը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս