211652_close_icon
views-count45023 դիտում article-date 11:51 14-05-2018

Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է ծանր վիրավորվել

Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր