24335 դիտում
15:25 14-05-2018
Լոռու մարզում նույնպես բարձրաձայնում են կաթի մթերման գնի համար. գյուղացիները, որպես նախազգուշացում, 1 ժամով փակեցին ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 14-ին, Լոռու մարզի մի քանի գյուղերի բնակիչներ կեսօրից մոտ 1 ժամ շարունակ փակել են Վանաձոր-Երևան հանրապետական նշանակության ավտոճանապարհը Լեռնապատ գյուղի վարչական տարածքում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ճանապարհը փակած գյուղացիները դժգոհում էին կաթի մթերվող գներից՝ նշելով, որ ամեն օր կաթի գինը արհեստական իջեցվում է մթերվող ընկերությունների կողմից։ Ներկայումս կաթը մթերվում է 130 դրամով, և իրենք մտավախություն ունեն, որ գնի իջեցումը կշարունակվի:
Բողոքի ակցիայի ժամանակ տեղում էին նաև Լոռու մարզի ոստիկանության ծառայողները։
Գյուղացիներն ասում էին նաև, որ իրենք կապ են հաստատել գյուղատնտեսության նախարարության հետ, ովքեր խոստացել են հարցը քննարկել և 2 օրվա մեջ այս մասին իրենց կտեղեկացնեն։
Գյուղացիները նշում էին, որ իրենք հավատում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունն իրենց թիկունքին կկանգնեն և խնդիրը կարճ ժամանակում կլուծվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+