4367 դիտում
21:08 14-05-2018
Տպագրության է պատրաստվում «Ապրելու բանաձև» մատենաշարի 12-րդ հատորը
Ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանը տպագրության է պատրաստում «Ապրելու բանաձև» մատենաշարի 12-րդ հատորը։ Արցախյան պատերազմի հերոսների մասին պատմող աշխատության հերթական հատորում հեղինակն անդրադառնալու է Արարատի մարզի տղաներին, որոնք իրենց սխրանքով անմահացան և խաղաղություն պարգևեցին մեզ։
Տիկին Մարտիկյանն աշխատանքներ է տարել Մարմարաշեն, Արբաթ, Ղուկասավան, Դարակերտ, Դաշտավան, Գեղանիստ, Սայաթ-Նովա և այլ գյուղերում, Արտաշատ քաղաքում։ Ծրագրի շրջանակում գրքի հեղինակը հանդիպում է յուրաքանչյուր հերոսի ընտանիքի, մարտական ընկերների հետ, ամբողջացնում նրանց կյանքի պատմությունը:
Տիկին Մարտիկյանը նշում է, որ Արարատի մարզի հերոսներն իրենց պայքարը սկսեցին Երասխից՝ շարունակելով մինչև 1994-ի մայիսի 12-ը՝ փխրուն խաղաղությունը։ Պատերազմը սկսեց Արարատի մարզից, և մեծ էր արարատցիների պայքարի մղումը, հաղթանակի տենչը։
Այս ընթացքում աշխատության հեղինակը նաև հանդիպումներ է ունենում աշակերտների, ուսանողների և հասարակության լայն շրջանակների հետ՝ ներկայացնելով Արցախյան պատերազմի հերոսների պատմությունները։ «Ապրելու բանաձևի» հատորները ներկայացվում են տարբեր լսարաններում։ Հեղինակը նոր է վերադարձել Հունաստանից, որտեղ հունահայ համայնքի համար տեղի է ունեցել գրքի 10-11-րդ հատորների շնորհանդեսը։ Ըստ տիկին Մարտիկյանի՝ Հունաստանում հանդիպումները վերածվում էին հայրենասիրության յուրօրինակ դասի, որոնց ընթացքում Հունաստանում բնակվող երիտասարդ հայերը մոտենում ու հարցնում էին, թե ինչով կարող են օգտակար լինել հայրենիքին։
Նշենք, որ «Ապրելու բանաձև» մատենաշարի 12-րդ հատորը տպագրության է պատրաստվում ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհների միջոցով լույս են ընծայվել «Ապրելու բանաձևի» 5 հատորները։
Ավելացնենք նաև, որ վերջերս «Նոյյան տապան» գրախանութում գրքի 11-րդ հատորի շնորհանդեսի ժամանակ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանի առաջարկով «Ապրելու բանաձևի» 12-րդ հատորը կնվիրվի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյաններին, քանի որ 1890-ականներին ազատագրության պայքարի փառապսակը Սարդարապատն է, և այդ հաղթական դրոշը ծածանվեց նաև Արցախում։
[b]
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3873 դիտում
13:04 24-01-2017
«Ապրելու բանաձև» մատենաշարի 10-րդ հատորը պատմում է քառօրյա պատերազմի հերոսների մասին
2728 դիտում
13:30 30-07-2019
Լույս է տեսել «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» մատենաշարի Ի հատորը
Այս բաժնից
496 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1651 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
535 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը