211652_close_icon
views-count2728 դիտում article-date 13:30 30-07-2019

Լույս է տեսել «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» մատենաշարի Ի հատորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը Հայոց Եկեղեցու պատմության ուսումնասիրության համար կարևոր է նկատում սկզբնաղբյուր փաստաթղթերի հրապարակումը «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» մատենաշարի միջոցով: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Մայր Աթոռի հրատարակչությունն օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և Հայաստանի Ազգային արխիվի համատեղ ջանքերով լույս է ընծայել նշված մատենաշարի հերթական Ի հատորը՝ «Ս. Էջմիածինը և հայոց գրերի գիւտի 1500 ու տպագրութեան 400 ամեակների տօնակատարութիւնը 1912-1913 թթ.: Փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու» վերնագրով: Հատորը կազմել է Գոհար Ավագյանը, խմբագրել՝ Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Հրատարակված վավերագրերը լուսաբանում են այդ տոնակատարության կարևոր դերը հայոց մշակույթի և կրթության զարգացմանը աջակցելու գաղափարի շուրջը հայության համախմբման գործում: Գիրքն ունի մի շարք հավելվածներ և ցանկեր:

Նմանատիպ նյութեր