1927 դիտում
09:32 15-05-2018
ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխվեց Երուսաղեմ. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխվեց Երուսաղեմ: Բացման միջոցառմանը ներկա էին Ջերարդ Քուշներն ու Իվանկա Թրամփը, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սուլիվանը, ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինն ու մի շարք կոնգրեսականներ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4393437.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
ԱՄՆ-ի դեսպանությունն այսուհետ կգտնվի Երուսաղեմում: Ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել էր Երուսաղեմ՝ բացման միջոցառմանը մասնակցելու համար: Ամերիկյան նախկին հյուպատոսության շենքը կծառայի որպես դեսպանատուն մինև կընտրվի ապագա դեսպանատան կառուցման մշտական վայրը:
Այս առումով պատվիրակության անդամ, ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինն հայտնել է.
«Նախագահ Թրամփը պատրաստակամ էր իրականացնելու իր խոստումը և իր վճռականության շնորհիվ մենք այսօր այստեղ ենք եկել՝ դեսպանության բացմանը մասնակցելու համար»,- ընդգծել է Մնուչին:
Իր հերթին Եվրամիության երկրների մեծ մասը բոյկոտել են այս առիթով Իսրայելի արտգործնախարարության կազմակերպած միջոցառումները: Չնայած դրան՝ շուրջ 30 երկրներ մասնակցեցին միջոցառումներին:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղեկացրեց նաև, որ շուտով Երուսաղեմ կտեղափոխվեն Գվատեմալայի ու Պարագվայի դեսպանությունները:
«Տեղափոխեք ձեր դեսպանությունները Երուսաղեմ, քանի որ դա ճիշտ քայլ է և կօգնի խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է վարչապետ Նեթանյահուն:
Պաղեստինյան կողմը սակայն դեմ է այս որոշմանը՝ ընդգծելով, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի վերջնական համաձայնագրի միջոցով:
«Նրանք խախտել են Երուսաղեմի առումով ստատուս քվոն, որը ամրացված էր Անվտանգության խորհրդի բանաձևերով: Նախագահ Թրամփը դրժել է Օսլոյի խաղաղության համաձայնագրով ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները»,- նշում է բարձրաստիճան պաղեստինցի պաշտոնյա Նաբիլ Շահաթը:
ԱՄՆ-ի կողմից դեսպանության տեղափոխումը քննադատվել է արևմտյան եւ մի շարք այլ երկրների կողմից, որոնք ընդգծում են, որ այս միջոցով ԱՄՆ-ն էլ ավելի կսրի պաղեստինա-իսրայելական հարաբերությունները, որը կարող է նոր բռնությունների շարժառիթ դառնալ:
Նմանատիպ նյութեր
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
6314 դիտում
09:22 15-03-2019
Ամերիկայի հայերը կոչ են անում զգալի մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»
2771 դիտում
16:50 11-04-2014
Ապրիլի 12-ին Մայր Տաճարում տեղի կունենա Խոկման արարողություն` «Հիսուսի մուտքը երուսաղեմ» թեմայով
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»