211652_close_icon
views-count5753 դիտում article-date 16:45 15-05-2018

Թիվ 47 երթուղու ավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց

Մայիսի 12-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 1949 թ. ծնված Ստյոպիկ Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում նկատել է, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր տաբատի գրպանից գողացել են 77.000 դրամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, մայիսի 14-ին, ժամը 12.20-ին, Մաշտոցի պողոտայից բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր