59324 դիտում
12:51 16-05-2018
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 51-ամյա վարորդի Hyundai-ը և 24-ամյա վարորդի Peugeot-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Ռազմիկ Սիմոնյանի վարած Peugeot մակնիշի 505 QQ 15 համարանիշի և 51-ամյա Ռուզան Տոպոլյանի վարած Hyundai մակնիշի 88 XX 588 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման արդյունքում Peugeot-ը գլխիայր շրջվել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճ անապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարում է նույն բաժանմունքի հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի վայրում Hyundai-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը։
Քաղաքացիներն ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Peugeot-ը հաշվառված է Հայաստանում հայտնի «SALI» ընկերության հաշվեկշռում, որի ապրանքները թե որակով, թե ճաշակով չի զիջում եվրոպական շատ երկրներում հայտնի բրենդներին, այդ թվում՝ կոշկեղենը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+