83330 դիտում
11:37 13-12-2017
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են 18-ամյա վարորդի «09»-ը և 55-ամյա վարորդի «06»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Արտաշատի վարչական տարածքում, բախվել են 55-ամյա Համլետ Մանուկյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 05 ՍՏ 940 համարանիշի և 18-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 ԼP 916 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, նրա վարորդն էլ դեպքի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքները թեթև են։
Այնուամենայնիվ, ժամանած բժիշկները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել վթարի վայրում։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+