211652_close_icon
views-count5888 դիտում article-date 20:25 17-05-2018

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենևյև Բոյրոն և ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը: Այցի ընթացքում Սիլվի Բոսութղոն շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Քննարկվել են նաև ընթացիկ ծրագրերը, Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի կողմից մշակված«Երկրի համակարգված գնահատում», ինչպես նաև վերջնականացման փուլում գտնվող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթերին, «Բնապահպանության ֆինանսավարում» նախաձեռնության շրջանակներում Բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությանը: Հանդիպման վերջում կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել նպաստել հետագա արդյունավետ և շարունակական համագործակցության զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր