211652_close_icon
views-count33771 դիտում article-date 10:12 19-05-2018

Նիկոլ Փաշինյանին առաջարկել են համանախագահել ԵՄ համաժողովում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավերք է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողովին: Հայաստանը չլինելով այդպիսին, ոչ միայն հրավեր է ստացել, այլ նաև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում: Ինչպես արդեն նշել էինք՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժել էր ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հրավերը՝ մասնակցելու Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի AFET մայիսի 16-ի նիստին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր