211652_close_icon
views-count82534 դիտում article-date 12:52 19-05-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում՝ «Օդալեն» ռեստորանի դիմաց տեղի ունեցած Opel-ի և Nissan-ի բախումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ մայիսի 18-ին, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, տեղի ունեցած Nissan-ի և Opel-ի բախումից, ինչի հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/18/1096318/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել էին Nissan մակնիշի 20 NM 101 համարանիշի և Opel մակնիշի 34 AN 678 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել էր՝ մինչ այդ կոտրելով ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակը։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել էին, որ վթարի հետևանքով չեն տուժել և հրաժարվել էին բժիշկների օգնությունից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր