211652_close_icon
views-count32093 դիտում article-date 10:01 21-05-2018

Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը նշանակվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ: Այդ մասին Դավիթ Սանասարյանն ասել է «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդման ժամանակ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սանասարյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար: Սանասարյանը, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ Կառավարության կազմում չի լինելու: «Եթե ուզենայի լինել փոխնախարար, միգուցե նախարար դառնայի։ Ոչ թե ասում եմ, որ պատվաբեր գործ չէ, այլ ի սկզբանե հայտարարել եմ, որ չեմ լինելու կառավարությունում»,- ասել էր նա։

Նմանատիպ նյութեր