211652_close_icon

Դավիթ Սանասարյանը ներկայացրել է Պետական Վերահսկողական ծառայության երկու նոր աշխատակիցներին

views-count11430 դիտում article-date 20:44 21-08-2018
ՀՀ Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կառույցի երկու նոր աշխատակիցներին: Դ. Սանասարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայությունը համալրվել է երկու պայծառ դեմքերով։ Լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնը մինչև մրցույթը կզբաղեցնի շատերիս կողմից սիրված հետաքննող լրագրող, ՀԵՏՔ-ի լավագույն դեմքերից Զարուհի Մեջլումյանը։ Զարուհու մասին կարող եմ ասել, որ իմ ճանաչած ամենասզկբունքային, ամենաբարի, իր գործում պրոֆեսիոնալ ու նվիրյալ քաղաքացիներից է։ Ու էս ամենի մասին կհավաստեն նրան ճանաչողները։ Հաջորդ պայծառ դեմքը կրկին մեր բոլորի կողմից սիրված Ղուկասյան Կարն է, ով նորից հայտնի է իր բարությամբ, սկզբունքայնությամբ, օժտված է քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ և տարիներ շարունակ կռիվ է տվել շատերի իրավունքների համար։ Կարը հայտնի է նաև էլեկտրիկ Երևանի ժամանակ ջրցանի դեմ կանգնած իր խիզախ կեցվածքի նկարով»։

Նմանատիպ նյութեր