211652_close_icon
views-count21238 դիտում article-date 12:39 21-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. բախվել են Toyota-ն, Nissan-ն ու Mercedes-ը, իսկ հետո վրաերթի են ենթարկվել 2 հետիոտն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Ագաթանգեղոսի և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Սարգիս Մարգարյանի վարած Toyota մակնիշի 44 TT 440 համարանիշի, 23-ամյա Ավետիս Այվազյանի վարած Nissan մակնիշի 35 DF 671 համարանիշի և 32-ամյա Արտյոմ Եղիազարյանի վարած Mercedes մակնիշի 35 GX 774 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո ավտոմեքենաներից մեկը կամ երկուսը վրաերթի են ենթարկել 10-ամյա Ռոբերտ Այվազյանին և 59-ամյա Անահիտ Մանուկյանին։ Վրաերթի ենթարկվածներից Ռ. Այվազյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Ա. Մանուկյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթար-վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ որ ավտոմեքենան կամ ավտոմեքենաներն են վրաերթի ենթակել հետիոտներին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր