4578 դիտում
17:00 21-05-2018
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում ուժերը չափեցին 26 պետության ավելի քան 300 մարզիկներ:
Ուրախալի է, որ Հայաստանը ներկայացնող սամբիստները կրկին հաստատեցին հայկական սամբոյի բարձր կարգը՝ նվաճելով 6 մեդալ: Կրկնակի ուրախալի է, որ մեր լավագույն մարզիկներից վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը դարձյալ փայլուն ելույթներ ունեցավ և հերթական անգամ հռչակվեց Հին աշխարհամասի մարզական սամբոյի չեմպիոն 52 կգ քաշային կարգում:
Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ, կրկին վանաձորցի, Արսեն Ղազարյանը արժանացավ բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում: Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը /52կգ-Գյումրի/, Մխիթար Մխիթարյանը /57 կգ, Սպիտակ/, Վաչիկ Վարդանյանը /68կգ, Եղվարդ/, Դավիթ Պետրոսյանը /82կգ, Արցախ/ նույնպես նվաճեցին բրոնզե մեդալներ:
Այսպիսով, մեր հավաքականը հայրենիք կվերադառնա վեց մեդալով. մեկ ոսկի, հինգ բրոնզ: Հավելենք, որ Տիգրանը, Վաչիկը և Դավիթը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:
Նմանատիպ նյութեր
4457 դիտում
23:52 13-05-2016
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
4286 դիտում
21:14 23-06-2019
Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն ու հռչակվեց Եվրոպական խաղերի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում