18382 դիտում
20:16 21-05-2018
Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 21-ին, նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:
Առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Այնուհետև հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:
Երդման արարողության ավարտին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Նշենք, որ կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
2030 դիտում
19:13 10-09-2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1150 դիտում
17:13 10-02-2023
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության մի խումբ անդամների երդման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1304 դիտում
13:56 03-08-2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»