3967 դիտում
11:39 22-05-2018
ՀՀ արդարադատության նախարարը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արտակ Զեյնալյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և վստահեցրել, որ մեկնարկած ծրագրերն իրականացվելու են ավելի մեծ եռանդով:
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը՝ ի դեմս երևանյան գրասենյակի, Արդարադատության նախարարության հետ ունի ամենաարդյունավետ ու գերազանց համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները, մասնավորապես, անդրադարձել քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահական ծառայությունների և պրոբացիոն համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին:
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը հաստատել է կառույցի պատրաստակամությունը՝ աջակցելու Պրոբացիոն ծառայության անձնակազմի կարողությունների հզորացմանն ու օրենսդրական բարեփոխումների շրջանակում փորձագիտական կարծիքների տրամադրմանը:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են նաև դատաիրավական ոլորտում համագործակցության ծրագրերն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
Նմանատիպ նյութեր
991 դիտում
18:27 27-05-2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները
873 դիտում
11:47 14-07-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանն ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարները
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»