Ընտանիքի միջազգային օրվա միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել ավանդական հանդիպում՝ խնամատար ընտանիքների և երեխաների հետ
Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել էր տոնական հանդիպում՝ Երևան քաղաքի խնամատար ընտանիքների և շուրջ 30 երեխաների մասնակցությամբ:
Միջոցառման նպատակն էր աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, ինչպես նաև նպաստել խնամատարության ինստիտուտի կայացմանը և խնամատար ծնողների թվի ավելացմանը։
Հանդիպման ավարտին խնամատար ընտանիքների երեխաները ստացել են գեղարվեստական գրականություն և խրախուսական նվերներ: