211652_close_icon
views-count2802 դիտում article-date 22:15 24-05-2018

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը ներկայացրել է վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ է շարունակելու ակտիվ համագործակցությունը: Համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքն ու հանգուցալուծումը և կարևորել Հանրապետության նախագահի դերն ու ջանքերն այդ գործընթացներում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հետագա գործընթացների վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր