7770 դիտում
08:29 25-05-2018
Կորուստ՝ Հյուսիսային Կորեայի համար. Թրամփը չեղարկեց Կիմի հետ նախատեսված գագաթաժողովը. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը չեղյալ հայտարարեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսին անցկացվելիք գագաթաժողովը: Նրա խոսքերով, «աշխարհրը կորցրել է հարատև խաղաղություն հաստատելու մեծ հնարավորություն»: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4408468.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Թրամփի խոսքերով, հանդիպումը չեղյալ հայտարարելու իր որոշման համար հիմք է ծառայել «հսկայական զայրույթ և բացահայտ թշնամանք» պարունակող հյուսիսիկորեական վերջին հայտարարությունը:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև անցկացվելիք գագաթաժողովի նպատակը Կորեական թերակղու ապամիջուկայնացումն էր և Հյուսիսային Կորեայի տնտեսությանը զարկ տալը: Սակայն վերջին օրերին երկու կողմերից էլ հնչել էին գագաթաժողովը հարցականի տակ հայտնված լինելու մասին հայտարարություններ:
Ի դեպ, Թրամփը գագաթաժողովը չեղարկելու մասին հայտարարությամբ հանդես եկավ մի քանի ժամ այն բանից հետո, երբ Հյուսիսը ոչնչացրեց միջուկային փորձարկումների իր միակ կենտրոնի թունելները:
Հիմա հարց է, կվերսկսի՞ արդյոք Փհենյանը բալիստիկ հրթիռների փորձարկումները: Կվերսկսվե՞ն արդյոք երկու կողմերից հնչող հռետորաբանական հայտարարությունները: Կպահպանվի՞ գոնե դիվանագիտական ինչ որ ուղի, թե ոչ:
Գագաթաժողովը չեղյալ հայտարարելու հարցով Կիմ Չեն Ընին հղված նամակում Թրամփը գրել է. «Դուք խոսում եք ձեր միջուկային կարողությունների մասին, սակայն մեր կարողություններն այնքան հզոր են ու զանգվածային, որ ես աղոթում եմ Աստծոն, որ դրանք երբեք չօգտագործվեն»:
Թրամփը նախատեսված հանդիպումն անվանում է «կորսված հնարավորություն», սակայն ավելացնում, որ ինքը չի կորցնում Կիմին ապագայում հանդիպելու հույսը:
Կիմին հղված նամակից հետո Թրամփն ավելի ուշ Սպիտակ տանը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, հայտարարություն այն մասին, որ սա «մի կորուստ էր Հյուսիսային Կորեայի համար»: Ըստ հայտարարության, «ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում պատասախանել Հյուսիսային Կորեայի որևէ անխոհեմ քայլի»:
Նմանատիպ նյութեր
2601 դիտում
21:25 12-06-2018
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ կայացած գագաթաժողովը
2678 դիտում
11:03 02-05-2017
Թրամփը հույս ունի, որ Չիանաստանը կօգնի ավելացնել ճնշումները Հյուսիային Կորեայի վրա. «Ամերիկայի ձայն»
2275 դիտում
09:13 30-11-2019
70-ամյա ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի եկող երեքշաբթի․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը