211652_close_icon
views-count2710 դիտում article-date 10:16 25-05-2018

Ջուզեպպե Գալատին և Յուլիա Լյովոչկինան հանդիպումներ են ու­նեցել ԱԺ խմբակցությունների հետ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուլիա Լյովոչկինան և իտալացի պատվիրակ Ջուզեպպե Գալատին։ Նրանք երեկ հանդիպումներ են ու­նեցել Հայաստանի խորհրդարանում։ Հանդիպումից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք գիտենք, որ կոռուպցիայի հարցով նախկին բոլոր հանձնաժողովները, որոնք վարչապետին կից կառույցներ են եղել՝ մեռելածին են եղել։ Հայաստանի բոլոր վարչապետները եղել են Հայաստանի ամենահարուստ մարդիկ, և մենք հասկանում ենք, որ չէր կարող գոր­ծադիրի ղեկավարն անկախ կառույց ղեկավարել, կամ այդ կառույցը չէր կարող լինել անկախ։ Մենք հույս ու­նենք և ակնկալում ենք, որ առաջիկայում ստեղծվող մարմինը կլինի անաչառ»։ Ի դեպ, «Ելք»-ը, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը համախոհության սկզբունքով այդ կառույցում մեկ թեկնածու կարող են առաջարկել։ Առաջիկայում թեկնածուի շուրջ քննարկումները կսկսվեն»։ [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր