6436 դիտում
16:38 25-05-2018
Բաբլոյանը վստահեցրեց՝ ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում
Հանրապետական կուսակցության նախագահի փոփոխության հարց չի քննարկվել և չկա օրակարգում: այս մասին ասյօր՝ մայիսի 25-ին, ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Արա Բաբլոյանը՝ արձագանքելով լրագրողների հարցին։
«Չի քննարկվել կուսակցության նախագահի փոփոխության հարց: Այդպիսի հայտարարություն էլ չի եղել: Օրակարգում չկա նման փոփոխության հարց»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը:
Հարցին՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն արդյոք կհավաքի բավարար ձայներ, Բաբլոյանն ասաց՝ կանխագուշակել և դրա շուրջ ինչ-որ մտքեր արտահայտելն այնքան էլ ճիշտ չի համարում: «Երբ կլինեն ընտրություններ, այդ ժամանակ կհասկանանք»,-նշեց նա:
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
14:25 28-11-2023
Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ
Այս բաժնից
772 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)