6686 դիտում
15:04 25-05-2018
Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում մայիսի 25-ին նիստ է գումարվել, որի օրակարգում Երևանի քաղաքապետի մայիսի 24-ի «ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունն էր:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ավագանու անդամի մանդատը տրամադրվում է «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարա Անդրանիկի Հովհաննիսյանին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկելու մասին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ավտոմատ կերպով կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից:
Նմանատիպ նյութեր
3623 դիտում
19:47 02-10-2021
Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես կփոխարինի Ռուբեն Ռուբինյանը
Այս բաժնից
262 դիտում
15:18 08-11-2024
Աննա Վարդապետյանը անդրադարձել է փողերի լվացման քրվարույթների քննության ոլորտում առկա մարտահրավերներին
370 դիտում
13:43 08-11-2024
Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 400 հայկական բեռնատար է կուտակվել
340 դիտում
13:23 08-11-2024
Կանաչապատ տարածքների ավելացումը մեր կարևոր ուղղություններից է. Ավինյան (տեսանյութ)