211652_close_icon
views-count3623 դիտում article-date 19:47 02-10-2021

Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես կփոխարինի Ռուբեն Ռուբինյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես կփոխարինի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. 2021 թվականի հոկտեմբերի 4-6-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»,- նշված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

Նմանատիպ նյութեր