211652_close_icon
views-count6364 դիտում article-date 08:36 26-05-2018

Ավե­լի քան 145 դպրոցներ այս տա­րի շրջա­նա­վարտ չեն ունե­ցել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հանրապետությունում հնչեց «Վերջին զանգը»: Սակայն ուրախ տրամադրությունների հետ միասին առկա են նաև մտահոգիչ երևույթներ: Մասնավորաբար, այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջանավարտ չի ունեցել: Այս մասին «Փաստ»-ին տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Ավելին, ևս 250 դպրոց ունեցել է ընդամենը 1-5 շրջանավարտ: Այս դպրոցների գերակշիռ մեծամասնությունը գյուղական բնակավայրերի կրթօջախներ են: Սրանք բավական մտահոգիչ թվեր են, որոնք խոսում են հատկապես գյուղերում տիրող վիճակի, տարիներ շարունակ աճող արտագաղթի տեմպերի մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր