2738 դիտում
10:21 19-04-2019
Իրանից Հայաստան ներկրված գազի ծավալը 2018-ին աճել է 141.1 մլն խմ-ով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, թեև ավելացել են Հայաստան ներկրված գազի ծավալները, բայց դա եղել է Իրանից ներկրված գազի ծավալների հաշվին, քանի որ ՌԴ-ից, ընդհակառակը, ավելի քիչ է գազ ներկրվել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018թ. ՀՀ առաքվել է 2 մլրդ 463,4 մլն խմ գազ՝ 2017թ. 2 մլրդ 378.7 մլն խմ-ի փոխարեն: Էապես աճել են Իրանից ներկրված գազի ծավալները, փոխարենն ավելի քիչ գազ է ներկրվել ՌԴ-ից: 2017թ. համեմատ՝ ՌԴ-ից ներկրված գազի ծավալները պակասել են 56.4 մլն խմ-ով. եթե 2017թ. ներկրվել 11 մլրդ 996 մլն խմ գազ, ապա 2018թ. այդ թիվը կազմել է 1 մլրդ 939.6 մլն խմ:
Ինչ վերաբերում է Իրանից ներկրված գազի ծավալներին, ապա 2018թ. այն ավելացել է 141.1 մլն խմ-ով. 2017թ. Իրանից առաքվել 1382.7 մլն խմ գազ, նախորդ տարի այդ թիվը հասել է 523.8 մլն խմ-ի: Այս ամենին զուգահեռ նկատենք, որ 2018թ. ընթացքում, 2017թ. համեմատ, 67.4 մլն խմ-ով նվազել են բնակչության կողմից գազի սպառման ծավալները, փոխարենը 16.4 մլն խմ-ով աճել են արդյունաբերական ընկերությունների օգտագործած գազի ծավալները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1706 դիտում
10:15 29-07-2016
Հայաստանը, շրջանցելով Ռուսաստանը, 3 անգամ մեծացրել է Իրանից ստացվող գազի ծավալը. «Իրատես»
7553 դիտում
13:03 18-12-2017
Կավելանա Իրանից ներմուծվող գազի ծավալը
3084 դիտում
13:45 21-05-2019
Հայտնաբերվել է Իրանից ներկրված և սահմանված նորմերին չհամապատասխանող աղ. ՍԱՏՄ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»