211652_close_icon
views-count7374 դիտում article-date 10:36 26-05-2018

Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տարբեր տեսանկյուններից է գնահատվում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Հետևողական ենք Իսրայելում տեղի ունեցող զարգացումների հարցում, բայց Իսրայելում Հայոց ցեղասպա­նության ճանաչման հարցը տարբեր տեսանկյուններից է գնահատվում»,- երեկ անդրադառնալով այն փաս­տին, որ օրերս Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն, ասաց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա բնորոշմամբ՝ Իսրայելի խորհրդարանում ծավալված նշյալ գործընթացն առաջին հերթին ներդրում է ցեղասպանությունների կանխարգելման գործում. «Դա ազդակ է առհասարակ»։ Ինչ վե­րաբերում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նախարարը նշեց. «Արդեն մեծ առաջընթաց ենք գրանցել և կարևոր հանգրվանի հասել։ Ներկայիս կարևորությունը տրվում է փաստաթղթի դրույթների իրականացմանը»։ Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ հունիսի մեկից կանցնեն համաձայնագրի ժամանակավոր կիրառմանը. «Կձգտենք հնարավորինս ստեղծել այդ համաձայնագրի գործ­նական կիրառման պայմաններ»»։ [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր