211652_close_icon
views-count14093 դիտում article-date 10:49 26-05-2018

Ինչ կփորձի անել Թրամփը Արցախում. Ֆյոդոր Լուկիանով․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Կա որոշում ակտիվացնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կանխատեսումներին։ Պնդելով, թե առաջիկա ամիսները Արցախյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում, Դոնալդ Թրամփը գրել է. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները սպասում է Ձեզ հետ համագործակցությա­նը՝ հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորումը գտնելու համար»։ Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ Դոնալդ Թրամփի նման հույսերի համար մի քանի վարկած կարող է լինել։ «Գուցե Դոնալդ Թրամփը հույսեր ունի, որ ՀՀ֊ում նոր իշխանություններն այլ մոտեցումներ կփորձեն ցուցաբերել, քանի որ նոր իշխանու­թյունների հաստատումից հետո ակտիվորեն խոսում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց դիրքորոշումների, կարգավորման գործընթացում Արցախի մասնակցության մասին։ Բայց այդ դիրքորոշում­ներում ոչինչ չի փոխվել, նույնիսկ այն, որ հայկական կողմն առաջնահերթություն է հա­մարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Գուցե ամե­րիկյան կողմը հենց այստեղից էլ սկսի, քանի որ սա արևմտյան նախաձեռնություն էր ապրիլյան պատերազմից հետո»,- ասաց Լուկիանովը։ [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր