2148 դիտում
12:51 26-05-2018
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրեն, դոկտոր Ռոզարիա Պուլյիզին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից։
Հյուրին ընդունել է ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ – Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները:
Բ. Պողոսյանը հյուրին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը և կառուցվածքը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների և ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ:
Դոկտոր Պուլյիզին արժեքավորել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի մոդելով ստեղծված ՊԱՀՀ-ի դերը՝ որպես ակադեմիական ձևաչափով պաշտպանական-անվտանգային երկխոսության հարթակ՝ Վաշինգտոնի, Մոսկվայի և Բրյուսելի հետ փորձագիտական քննարկումների իրականացման համար:
Նմանատիպ նյութեր
1744 դիտում
22:20 14-02-2019
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարին
Այս բաժնից
1000 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
790 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International