78906 դիտում
21:13 27-05-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 35-ամյա վարորդը Toyota Prado-ով տապալել է ծառն ու հայտնվել ձորում. ծառն էլ ընկել է BMW-ի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 12:30-ի սահմաններում, Իջևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Գ. Մելքումյանը՝ իր վարած «Toyota Prado» մակնիշի 77 MG 337 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ծառը ջարդվել է, իսկ վարորդն էլ մեքենայով հայտնվել է ձորակում:
Ծառի ջարդվելու պատճառով այն ընկել է այդ պահին նշված հատվածով անցնող BMW մակնիշի 35 MZ 714 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Վթարի հետևանքով Toyota Prado-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մասնատել կոտրված ծառն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան փրկարարների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ ձորակից դուրս բերվեց անվտանգ վայր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+