54566 դիտում
11:52 28-05-2018
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 30-ամյա վարորդը ապակե տարաներով բարձված բեռնատարով կողաշրջվել է. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Մնացականյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում իր վարած Daewoo մակնիշի 17 ՍՍ 210 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մնացականյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած Ապարանի բժշկական կենտրոնի հերթապահ խմբի կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել և տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ էլ բժշկական հետազոտություն ստանալուց հետո բժիշկներին հայտնել է, որ ինքը հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել ապակե տարաներով։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+