211652_close_icon
views-count67233 դիտում article-date 17:54 23-05-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բուլղարացի վարորդը Iveco բեռնատարով մասամբ կողաշրջվել ու բախվել է էլեկտրասյանը. ժամանել են վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Մուղնի գյուղի վարչական տարածքում, Iveco մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել գերեզմանների համար նախատեսված քարի արտադրամասի տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բեռնատարը, որը բարձված է եղել ծանր տեխնիկայով, ամբողջությամբ չի կողաշրջվել՝ շնորհիվ ճանապարհին տեղադրված բետոնե էլեկտրասյանը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդը, ով բուլղարացի է, վաշտի հրամանատար Գ. Վարդանյանի ուղեկցությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ սթափության աստիճանը պարզելու, որտեղ պարզվել է, որ վարորդը սթափ է: Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի ավտոմեքենան դարձի բերելուց առաջ հոսանքազրկեն նշված հատվածը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր