211652_close_icon
views-count7952 դիտում article-date 09:28 29-05-2018

ՊԵԿ-ով արտահերթ կարգով զբաղվում է նաև Հաշվեքննիչ պալատը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստում որոշում է կայացրել այս տարի հաշվեքննություն իրականացնել նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում: Նշենք, որ Հաշվեքննիչ պալատի 2018թ. տարեկան ծրագրում ՊԵԿ-ում ստուգումներ անցկացնելը նախատեսված չի եղել, և միայն վերջերս են որոշել: ՀՊ-ն այսպես է մեկնաբանել որոշումը. «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հաշվեքննություն իրականացնելու պահանջը պայմանավորված է ոլորտային ռիսկերով։ Տվյալ ոլորտում նախորդ տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունները կրել են բացառապես ռեվիզիոն բնույթ, այնինչ 2018 թվականի ընթացքում արդեն նոր մեթոդաբանությամբ պալատը պատրաստվում է նշված ոլորտում իրականացնել հաշվեքննություն»։ Հատկանշական է փաստը, որ ՊԵԿ-ը վերջերս հայտնվել էր նաև ՀՀ ԱԱԾ տեսադաշտում: Մասնավորապես, նախորդ շաբաթ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը՝ «Նորֆոլկ»-ը, խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում` ԱԱԾ-ի պնդմամբ` ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր