211652_close_icon
views-count7634 դիտում article-date 10:05 29-05-2018

Ֆրանսիայի արտգործնախարարի ակնարկները Երևանում և Բաքվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կար­գավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին: Նա ասել է, որ կպաշտպանեն ցանկացած մոտեցում, որը թույլ կտա առաջ գնալ լուծման ուղղությամբ և ապահովել խաղաղություն ու կայունու­թյուն: Միևնույն ժամանակ, նա Երևանում հայտարարել է, որ անընդունելին են թե´ ստա­տուս քվոն, թե´ ուժի կիրառու­մը: Բաքվում էլ նա հայտարա­րել էր, որ Ֆրանսիան կակտիվացնի իր ջանքը հակամար­տության կարգավորման արագության ուղղությամբ: Ֆրանսիայի արտգործնախարարի Բաքվի ու Երևանի հայտարարություններն առա­ջին հայացքից թողնում են հա­կասական և շփոթ տպավո­րություն: Մյուս կողմից՝ նա կարծես թե փորձել է ամեն տեղ ասել այն, ինչն ավելի շատ կցանկանային լսել գուցե: Այս պայմաններում եզ­րակացությունը թերևս մեկն է, առավել ևս Հայաստանի նոր իշխանության համար: Առա­ջին հերթին երևի թե այն, որ համանախագահները շփոթու­թյան մեջ են, և ըստ այդմ՝ նրանց մոտ առկա է որևէ նոր մոտեցման, նոր առաջարկի, այսպես ասած, ընկալման կամ սպասման բնական մի վիճակ, որից պետք է օգտվել և փորձել առաջ մղել նոր գաղափարներ, որոնք կպարունակեն իրավիճակի ավելի երկարաժամկետ քաղաքական մենեջմենթի ներուժ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր