41234 դիտում
12:34 29-05-2018
Իջևանում նույնպես կայացավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Շատրվանների» լեփ-լեցուն հրապարակում գտնվող իջևանցիները շուրջ 3 ժամ ունկնդրում էին Նարեկ Բավեյանին, Սիլվա Հակոբյանին, Աղասի Իսպիրյանին, ծնունդով տավուշցիներ Արթուր Մուսայելյանին, Արման Բադալյանին, Արամ Խաչատրյանին և այլոց: Ելույթ ունեցան նաև Իջևանի «M studio» պարային համույթի փոքրիկները:
Տոնական համերգը ՀՀ Տարածքային կառավարման և Մշակույթի նախարարության պատվերով կազմակերպել էին Տավուշի մարզպետարանի Կրթության և մշակույթի վարչությունը և «Արսեն Բայրամյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Համերգն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 426+
426+