211652_close_icon
views-count4324 դիտում article-date 19:30 11-08-2017

Կայացել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախագծերը և հայեցակարգային մոտեցումները: Նիստում ներկայացվել են նաև տոնական միջոցառումների վերաբերյալ տարբեր առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները։ Վարչապետ Կարեն Կարապետյանն ըստ ոլորտային պատասխանատուների տվել է միջոցառումների կազմակերպման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով իրականացումը:

Նմանատիպ նյութեր