4947 դիտում
16:35 29-05-2018
ՀՀ ՏԿՏՏ նախարարն ընդունել է «Maykor GmCS» ընկերության պատվիրակությանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 29-ին ընդունել է «Maykor GmCS» ընկերության նախագահի տեղակալ Դենիս Սայենկոյի գլխավորած պատվիրակությանը։
Ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են ավելի վաղ տեղի ունեցած այցի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության որոշ մանրամասներ։ Մասնավորապես, միասնական տոմսի համակարգի ներդրման, ավտոպարկի թարմացման և հետագա շահագործման շուրջ։
Դենիս Սայենկոն Աշոտ Հակոբյանին տեղեկացրել է, որ «Maykor GmCS»-ը համագործակցում է խոշորագույն ընկերությունների հետ, որոնք աշխատում են արագ և որակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ հնարավոր համագործակցության մի շարք ուղղություններ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված ծրագրերի շուրջ առաջիկայում կազմակերպել առավել մանրակրկիտ և առարկայական քննարկում՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ։
Նմանատիպ նյութեր
4911 դիտում
12:43 25-04-2018
Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Maykor GmCS» ընկերության նախագահին
Այս բաժնից
733 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2086 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
730 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար