211652_close_icon
views-count4985 դիտում article-date 12:49 19-04-2018

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է MAYKOR ընկերության ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայաստանի թվային փոխակերպում 2018-2030» ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է ՏՏ աութսորսինգի շուկայում խոշորագույն MAYKOR ռուսական ընկերության ներկայացուցիչներին` ընկերության գործադիր փոխնախագահ Դենիս Սայենկոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային փոխակերպման բնագավառում համագործակցության հեռանկարները: Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆինանսների նախարարության գործառույթների շրջանակներում գտնվող թվայնացման ենթակա ոլորտները` բյուջետավորում, գանձապետական ոլորտ, պետական գնումներ, հաշվապահական հաշվառում, պետական պարտքի կառավարում և այլն: Ըստ ընկերության մասնագետների` ֆինանսների կառավարման պետական տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման նախագծի նպատակն է ՀՀ կառավարության ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացումը: Սա ենթադրում է տեղեկատվական տարբեր համակարգերի փոխարինում մեկ միասնական հարթակով, ֆինանսական համակարգի թվային փոխակերպման և վերաձևավորման ընթացքում բիզնես գործընթացների փոփոխությունների ապահովում, ծառայությունների հասանելիության, թափանցիկության և հավաստիության բարձրացում և այլն: Առարկայական քննարկումներից հետո Վարդան Արամյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ներկայացվող նախագծի շրջանակներում, գտնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները և համատեղ ջանքերով զարգացնել դրանք: MAYKOR-ը խոշորագույն ընկերություն է ՏՏ աութսորսինգի և բիզնես գործընթացների ռուսաստանյան շուկայում: Ընկերությունը մտնում է համաշխարհային աութսորսինգի առաջատար 100 ընկերությունների մեջ: Ամբողջ Ռուսաստանի տարածքում տնօրինելով սեփական մասնաճյուղային ցանցը՝ MAYKOR-ը ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով: MAYKOR-ի հաճախորդ է հանդիսանում ավելի քան 1200 կազմակերպություն: Դրա կազմի մեջ են մտնում GMCS և BTE ընկերությունները: Ընկերության անձնակազմը բաղկացած է ավելի քան 6000 որակյալ մասնագետներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր