211652_close_icon
views-count15699 դիտում article-date 10:00 30-05-2018

Գագիկ Հարությունյանի համար ապահովված է երջանիկ ծերությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանությունը, երբ պատրաստվում էր վերարտադրվելու, հոգացել էր, որպեսզի օրենսդրությունը հարմարվի կոնկրետ անձերի պահանջներին: «Ժողովուրդ» օրաթրեթը պարզել է, որ այդ ընթացքում հոգացել են նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մասին, որը հիմա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարն է: Ու հիմա Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածը շարադրվել է այսպես. «Եթե անձը ԱԺ կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ ՍԴ դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա ԲԴԽ անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից»: Նաև ընթացիկ վարձատրության հարցն է լուծվել այնպես որ ՍԴ-ից ԲԴԽ-ում հայտնված անձը ստանա այդ պահի ամենաբարձր աշխատավարձը: Հասկանալի է՝ ՍԴ անդամներն ամեն օր ԲԴԽ անդամ չեն դառնում, և ի սկզբանե ծրագրված էր, որ 70-ամյակը լրանալուց հետո Գագիկ Հարությունյանն անցում կկատարի ԲԴԽ: Հիմա նրա համար ապահովված է երջանիկ ծերությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր