4482 դիտում
18:41 30-05-2018
«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ ՀՀ ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 30-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ խորհրդի նախագահ Կամո Ասատրյանի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց ոստիկանության նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով հասարակական կազմակերպության եւ ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացված աշխատանքները՝ կարեւորելով համագործակցության շարունակության անհրաժեշտությունը հատկապես համայնքային ոստիկանության կատարելագործման, համայնքային խորհուրդների ձեւավորման գործում։
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները։
Կամո Ասատրյանը կազմակերպության անունից պատրաստակամություն հայտնեց մասնագիտական եւ գործնական աջակցություն ցուցաբերել ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին։
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
18:31 14-10-2024
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները