8150 դիտում
22:38 10-03-2017
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայր իմ անուշ» խորագրով համերգ
Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված «Մայր իմ անուշ» խորագրով համերգ, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Համերգի ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ, մասնավորապես՝ կոմիտասյան և բաբաջանյանական կատարումներ: Պարային և երաժշտական համարներով հանդես եկան Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ավանդական երգ ու պարի «Գորանի¦ համույթը, իրաքահայ երաժիշտներ Ռուբեն Օսկանյանը, Մարալ, Մարինե, Մասիս Տանիել Մանուկյանները, Մարիանա Սարգսյանը, Կարին Օսկանյանը, երգչուհիներ Արփի Սինանյանը, Սոնա Տեր-Ասատրյանը, Արմինե Սիմոնյանը, սիրիահայ կատարողներ Մանե Եազջյանը, Սերլի Թեքեյանը, Անի Մոմջյանը, Սոնա Կարադանայանը, Ռազմիկ Քելխաչերյանը, Էոժենի Դալար Պոսդայանը:
Երեկոյի ընթացքում մայրերին նվիրված բանաստեղծություններով հանդես եկան Կալի Մարգարյանը և Լույս Մատլեն Պոսդայանը:
Համերգի ընթացքում ցուցադրվեց սիրիահայ և իրաքահայ երեխաների հետաքրքրությունների, Հայաստանի մասին առաջին տպավորությունների, նրանց երազանքների ու նպատակների մասին պատմող տեսանյութ:
Միջոցառման վերջում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և նրանց հանձնեց շնորհակալագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
20:10 17-06-2016
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
1493 դիտում
20:45 29-08-2016
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
2064 դիտում
21:36 11-10-2016
Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը
Այս բաժնից
1393 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն