60197 դիտում
15:21 31-05-2018
Վարդենիս խոշորացված համայնքից տեղափոխվում են գրեթե բոլոր պետական կառույցները
Վարդենիս խոշորացված համայնքից տեղափոխվում են գրեթե բոլոր պետական կառույցները։ 2017 թվականի հոկտեմբերի 12-ին անհայտ պատճառներով աշխատակիցներ են ազատվել «Վարդենիսի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ»-ից, որի գործադիր տնօրեն Գոհար Սարգսյանը պատճառաբանել է, թե լուծարվում է Վարդենիսում գործող կենտրոնը և պետք է իրենց գործունեությունը ծավալեն Մարտունի քաղաքում՝ նորակառույց լաբորատորիայում։
Նշենք, որ Վարդենիսում գործող կենտրոնը սպասարկում էր Վարդենիսի 36 գյուղական համայնքները և մի քանի զորամասեր։
«Գոհար Սարգսյանը աշխատակիցներին ազատելուց առաջ աշխատակիցների պահանջով եկավ Վարդենիս՝ ժողով անցկացնելու և աշխատակիցների հարցին ի պատասխան նշեց. «Ի՞նչ եք խառնվել իրար, վերջ ի վերջո, Վարդենիսը կդառնա թուրքի դաչա, որի համար, անկախ ամեն ինչից, նա դեռ պատասխան պետք է տա»։
Դրանից բացի, երկար տարիներ նույն տնօրենը ամեն աշխատակցից հավաքել է 5000 դրամ՝ պատճառաբանելով, որ նախարարություն կարտոֆիլ է ուղարկում, որին աշխատակիցները արդեն համակերպվել էին։ ԽՍՀՄ տարիներից հիմնարկը ուներ ջեռուցման համակարգ, որը Գ. Սարգսյանի տնօրինած ժամանակահատվածում քանդվեց և տեղափոխվեց, բայց թե որտե՞ղ, դա պարզ չէ։
Մենք բազմիցս փորցձել ենք կապնվել տիկին Սարգսյանի հետ, սակայն նա հրաժարվել է մեր հարցերին պատասխանել և ասել է, որ մեր հարցերի պատասխանը կարող ենք ստանալ պարոն Արտավազդ Վանյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չի ստացվել։
Նշենք նաև, որ մեր ազատման ծանուցագրերը եղել են կեղծ, որը հարկ եղած դեպքում կներկայացնենք նաև դատախազություն։ Աշխատանքից ազատվելու պատճառով մենք հայտնվել ենք ծանր կացության մեջ. ոմանք աշխատավարձի չափով վերցրել են վարկեր՝ իրենց ծախսերը հոգալու համար, սակայն այս պահին գրեթե 15 ընտանիք հայտնվել են ծանր կացության մեջ՝ չկարողանալով մուծել իրենց վարկերը և հայտնվել են դատարաններում։ Խնդրում ենք, որպեսզի մեր նոր կառավարությունը հնարավորության դեպքում վերականգնի մեր աշխատանքը»,-ասացին նրանք։
[img]http://st0.shamshyan.com/editor/0359723001527765836298833.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/011927900152776583570709.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
13811 դիտում
11:10 24-03-2019
Ստեփանավանում մաքրման աշխատանքներն աննախադեպ էին. մասնակցել են քաղաքի գրեթե բոլոր կառույցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5869 դիտում
12:34 22-11-2020
Խայտառակ կապիտուլյացիայից հետո մեզ աշխարհում գրեթե բոլորը խղճում են, ու գրեթե ոչ ոք չի հարգում. Աշոտյան
Այս բաժնից
55628 դիտում
20:25 02-02-2025
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ամուսիններից կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ