211652_close_icon
views-count3861 դիտում article-date 17:20 31-05-2018

Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը հերքում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի պաշտոնում պատգամավորի նշանակման մասին լուրերը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից պարզաբանում է ստացվել մի շարք լրատվամիջոցների կողմից Տ. Ուրիխանյանի՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու լուրերի մասին։ Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգարժան հայրենակիցներ. Երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ: Հայտնում ենք, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ, որտեղ ներկայացված է որպես դաշինքի մաս կազմող «Ալյանս» կուսակցության վարչության անդամ: Պատգամավորն իրականացնում է դաշինքի քաղաքական կուրսը, ոչ մի առնչություն չունի գործադիր իշխանության հետ և չէի էլ կարող ունենալ: Բնականաբար պատգամավորը հրաժարական չի տվել և չի տալու, շարունակելու է ներկայացնել ժողովրդի շահը խորհրդարանում, առավել ևս չի նշանակվել որևէ այլ պաշտոնի, և մինչև արտահերթ ընտրություններ նման բան չի կարող լինել»։

Նմանատիպ նյութեր