211652_close_icon
views-count6128 դիտում article-date 14:16 04-12-2020

Արայիկ Հարությունյանը հերքում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերը․ Armtimes.com

ՀՀ կառավարությունը երեկ կայացած նիստում հավանություն է տվել «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքի, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին։ Գրում է [url=https://www.armtimes.com/hy/article/202236?fbclid=IwAR2URSKcoyxV3JppZ-pXtae5fThggU9kwJPFTv0bk_0gBONw30tbrLBBeR0]Armtimes.com[/url]-ը։ Փոփոխություններից մեկով սահմանվում է, որ լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ ԿԳՄՍՆ-ն, իրավունք է ստանում մինչև կառավարման խորհրդի ձևավորումն ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև հինգ տարի ժամկետով: Ըստ տարածվող լուրերի՝ օրենքի այս փոփոխությունը հատուկ արվել է ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համար, քանի որ «այլ տարբերակով նա երբեք չէր ընտրվի»։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Արայիկ Հարությունյանի հետ։ Նա նշել է, որ տարածվող լուրը չի համապատասխանում իրականությանը։ «Ես հերքում եմ այդ լուրերը։ Մինչ այժմ ոչ մի նման խոսակցություն կամ քննարկում տեղի չի ունեցել»,- ասաց Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր