4276 դիտում
19:22 31-05-2018
Նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 31-ին ընդունել է Միացիալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում:
Դեսպան Ֆարնուորթին նախարար Գրիգորյանին տեղեկացրել է, որ հունիսի 6 -ին Հայաստան կժամանի բրիտանացի գործարարների մի խումբ, որը հետաքրքրված է էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի մասնակցության հնարավորություններով:
Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:
Նմանատիպ նյութեր
1801 դիտում
22:38 18-01-2019
Հայկ Մարությանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին
5058 դիտում
18:28 17-08-2018
Արթուր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին
Այս բաժնից
1255 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1138 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ