15517 դիտում
23:45 31-05-2018
Երևանում բախվել են 27-ամյա վարորդի Mercedes-ն ու 35-ամյա վարորդի մոտոցիկլը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արցախի պողոտայի թիվ 34/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Վաղինակ Ջանինյանի վարած Mercedes մակնիշի 35 MՏ 330 համարանիշի և Ապարան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Մաքսիմ Մկրտչյանի վարած ИЖ մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ИЖ-ի վարորդ Մ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Ջանինյանն աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
22197 դիտում
22:04 07-07-2020
Երևանում բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլը կողաշրջվել է, ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
34710 դիտում
20:18 09-04-2020
Երևանում բախվել են Opel-ն ու Yamaha մոտոցիկլը. մոտոցիկլը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
55622 դիտում
20:25 02-02-2025
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ամուսիններից կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ