211652_close_icon
views-count3400 դիտում article-date 11:39 01-06-2018

Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ. Արցախի նախագահի ուղերձը՝ երեխաներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ երեխաներ, Այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս ուրախ ու հրաշալի տոնի կապակցությամբ: Արցախում իրականացվում են տարբեր ծրագրեր՝ ուղղված ձեր առողջության ու կրթության հետ կապված խնդիրների լուծմանը, կառուցվում ու վերանորոգվում են հիվանդանոցները, դպրոցներն ու մանկապարտեզները, մարզական ու մշակույթի օջախները, այգիներն ու պուրակները: Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ, ապահով ու բարեկեցիկ, որպեսզի ձեր մանկությունը լինի խաղաղ ու անամպ, լի ամենավառ գույներով ու թանկ հիշողություններով: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, թանկագի՛ն փոքրիկներ, եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ճանապարհին»:

Նմանատիպ նյութեր